Ալիև. Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում «նոր էջ բացելու իր պատրաստակամության մասին՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»:

«Չնայած գործընթացը խափանելու մի քանի փորձերի, բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթացան խիստ երկկողմ հիմունքներով՝ առանց որևէ արտաքին միջամտության», - ասել է նա՝ խոսելով խաղաղության պայմանագրի մասին: