Ալի Լարիջանին բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել է Թեհրանի հանրահավաքին

Իրանի ազգային անվտանգության ղեկավար Ալի Լարիջանին բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այսօր մասնակցել է Թեհրանում տեղի ունեցող մեծ հանրահավաքին, պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում էլ քննադատել իսրայելա-ամերիկյան վերջին հարձակումները մայրաքաղաքի վրա՝ դրանք որակելով «հուսահատության դրսևորում»։

«Այս հարձակումները վախից են, հուսահատությունից են: Ուժեղ մարդը երբեք ցուցարարներին չի հարվածի»,- հայտարարել է Լարիջանին։

Ըստ պետական հեռուստատեսության՝ այսօր Թեհրանի կենտրոնական հատվածում հզոր պայթյուններ են հնչել հանրահավաքի վայրից ոչ շատ հեռու։ Ցուցարարներն այսօր փողոց էին դուրս եկել սպանված Խամենեիի և նրա որդու Մոջթաբա Խամենեիի պատկերներով։ Ավանդական այս հավաքը նաև ի աջակցություն պաղեստինցիների էր և ի հակադրում իսրայելական ռեժիմի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեթանյահուն պնդել է՝ «ջախջախում են» Իրանի ռեժիմը ու «Հեզբոլան»Թրամփն Իրանի առաջնորդներին անվանել է «խելագար սրիկաներ»Իրանի, Իսրայելի փոխադարձ հարվածները շարունակվում ենԻրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա