Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ունենալու դեպքում նախընտրում է մնալ ներկայիս պաշտոնին:
«Նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում: Կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետև կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես Ազգային ժողովի նախագահ ես իմ գործը հաջողել եմ ու ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց՝ եթե կուսակցությունը որոշի, որ պատգամավոր է լինելու, ապա կլինի պատգամավոր. «Ուղղակի պրոբլեմն այն է, որ որպես շարքային պատգամավոր էլ եմ ասպես տեղում պտտվելու ու Ալեն Սիմենյանն եմ լինելու, բայց եթե որոշեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում»: