Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինեց Ալեն Սիմոնյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ստորագրած համապատասխան որոշումները հրապարակված են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:
Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ նա հրաժեշտ տվեց գործընկերներին:
Նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ Գրիգորյանին աշխատանք է առաջարկել իր աշխատակազմում, նա չի ընդունել:
Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսից:
Ալեն Սիմոնյանը վերջին հինգ տարիներին Ազգային ժողովի նախագահն էր, նոր խորհրդարանի մանդատից նա հրաժարվեց: