Բժշկական բնույթի տարհանումները Գազայում կասեցվել են այն բանից հետո, երբ անվտանգային միջադեպի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ պայմանագիր ունեցող անձ է սպանվել, հայտնում է կազմակերպության մամուլի խոսնակը։
«ԱՀԿ-ն ցավով հաստատում է երեկ անվտանգային միջադեպի ժամանակ Գազայում ծառայություններ մատուցելու համար կազմակերպության հետ պայմանագիր ունեցող անձի սպանության լուրը։ Այնտեղ էին ԱՀԿ-ի ևս երկու աշխատակից, որոնք չեն վիրավորվել։ Համապատասխան մարմինները քննում են դեպքը։ Միջադեպից հետո ԱՀԿ-ն կասեցրել է Ռաֆահի անցակետով բուժառուների՝ երեկ նախատեսված տարհանումները Գազայից Եգիպտոս։ Բժշկական բնույթի տարհանումներն առայժմ կասեցված կմնան», - Ժնևում լրագրողներին ասել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը։
Միջադեպի մանրամասներին պաշտոնյան չի անդրադարձել։