Աղդամում կրկին ադրբեջանցի է պայթել ականի վրա

2020 թվականի պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում ևս մեկ ադրբեջանցի է պայթել ականի վրա։

APA գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մերձակայքում։

Ականի պայթյունից տուժել է 40-ամյա Ջեյհուն Աբասովը։ Նրան տեղափոխել են Բարդայի շրջանային հիվանդանոց՝ ձախ ոտքի սրունքային հատվածի տրավմապտիկ ամպուտացիա ախտորոշմամբ։