Աֆղանստանը Եվրամիությունից մարդասիրական օգնության ամենամեծ ստացողներից մեկն է: ԵՄ պաշտոնյաների այս հաղորդագրությունը հաջորդում է թալիբների գլխավորած կառավարության կողմից ընդունված նոր հրամանագրին, որն էլ ավելի է սահմանափակում կանանց իրավունքները։
«Ըստ հրամանագրի՝ կանանց համար հագուստի կրման լրացուցիչ սահմանափակումներ են մտնում, կանանց ձայնը չպետք է լսվի հանրային վայրերում, ինչը փաստացի զրկում է աֆղան կանանց արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքից», - ասվում է ԵՄ հայտարարության մեջ։
Բյուջեի, մարդկային ռեսուրսների, մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Բալազ Ուջվարին ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Եվրամիությունն այս տարի 125 միլիոն եվրո (139 միլիոն դոլար) է տրամադրել Աֆղանստանին մարդասիրական օգնության նպատակով։
«Սա ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում մենք օգտագործում ենք մարդասիրական և քաղաքացիական պաշտպանության տարբեր գործիքներ՝ փորձելու մեղմել երկրում առկա դժվարությունները», - ասել է եվրոպացի պաշտոնյան: