ԱԷՄԳ-ն պատրաստ է «կոնկրետ քայլեր» մշակել Իրանի միջուկային ծրագրի հարցում. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պատրաստ է «կոնկրետ քայլեր» մշակել Իրանի միջուկային ծրագրի հասցեագրման համար, ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրումից ժամեր անց հայտարարել է ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

Համաձայնագրով Իրանը վերահաստատել է իր պարտավորությունը ձեռք չբերել կամ չմշակել միջուկային զենք, կողմերը նաև համաձայնել են զբաղվել Թեհրանի արդեն իսկ հարստացված ուրանի ոչնչացմամբ։

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ինքը ցանկացած բանակցություն սկսում է այն ենթադրության հիման վրա, որ բոլոր կողմերը բարի մտադրություններ ունեն և ցանկանում են հաջողության հասնել։

«Եթե նրանք ստորագրել են փաստաթուղթը [...], ապա դա այն պատճառով, որ բոլորը ցանկանում են, որ դա հաջողություն ունենա», - ասել է նա։

Գրոսսին շեշտել է, որ գործակալությունը «բավականին լավ պատկերացում ունի» Իրանի միջուկային օբյեկտների և այն վայրերի մասին, որոնց պետք է հասանելիություն ունենա, բայց «սխալ կլինի գործընթացից առաջ անցնելը»։ «Մենք տեխնիկական բանակցությունների վճռորոշ փուլի դարպասների մոտ ենք», - ասել է նա։

Մինչև 2025-ի հունիսի պատերազմը Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը ակտիվորեն հետևում էր Իրանի միջուկային ծրագրին, սակայն պատերազմից հետո այն գրեթե ամբողջությամբ կորցրեց հասանելիությունը։ Իսկ 2026-ի կեսերին ԱԷՄԳ-ն հայտնեց, որ ամբողջությամբ զրկվել է Իրանի միջուկային օբյեկտները վերահսկելու հնարավորությունից: