Ադրբեջանը սկսել է գազի արտահանումը Գերմանիա և Ավստրիա

Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը` SOCAR-ը սկսել է գազի արտահանումը Գերմանիա և Ավստրիա Տրանսադրիատիկ խողովակաշարի միջոցով, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Այդ խողովակաշարով Ադրբեջանը 2020 թվականից բնական գազ է մատակարարում Իտալիային, Հունաստանին և Բուլղարիային:

SOCAR-ի հաղորդագրության համաձայն՝ երկրի արտահանման աշխարհագրությունն, այսպիսով, ընդգրկում է արդեն 16 եվրոպական երկիր:

2024-ի դեկտեմբերին Ադրբեջանը սկսեց գազ մատակարարել Սլովակիային, անցած տարվա հուլիսին SOCAR-ը պայմանավորվեց Ուկրաինա գազ առաքելու մասին:

2025 թվականի ընթացքում Ադրբեջանն արտահանել է 25.2 միլիարդ խորանարդ մետր գազ, նշում է ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը: Դրա գրեթե կեսը՝12.8 մլրդ խմ, ստացել են եվրոպական երկրները, մեկ երրորդից ավելին՝ 9.6 մլրդ խմ, մուտք է գործել թուրքական շուկա, 2.3 մլրդ խմ առաքվել է Վրաստան և 0.5 մլրդ խմ՝ Սիրիա:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական SOCAR-ը գնում է Italiana Petroli-նԶելենսկի. Օդեսայում SOCAR-ի նավթամբարին ռուսների հարվածները դիտավորություն էՌուսաստանը հարվածել է Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR-ի նավթամբարինԳործարկվում է Թուրքիա–Սիրիա գազատարըՈւկրաինան առաջին անգամ գազի համաձայնագիր է ստորագրել ադրբեջանական SOCAR-ի հետ SOCAR-ը ձեռք է բերել իսրայելական հանքավայրի բաժնետոմսերի 10 տոկոսըԳերմանական SEFE ընկերությունը 10 տարվա պայմանագիր է կնքել SOCAR-ից գազ գնելու համարSOCAR-ը պատրաստվում է ավելացնել իր ներգրավվածությունը Իսրայելի էներգետիկ ոլորտումԲաքուն և Բրյուսելը քննարկել են ադրբեջանական գազի մատակարարման հարցըԵՄ ևս մեկ երկիր դարձավ ադրբեջանական գազի գնորդ ԵՄ ևս մեկ երկիր դարձավ ադրբեջանական գազի գնորդ