Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Ադրբեջան - Մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Հյուսիս-Հարավ երթուղու արևմտյան հատվածի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` փաստաթուղթը նախատեսում է սակագնային քաղաքականության ներդաշնակեցում, միասնական սակագնի ձևավորում և տրանսպորտային ընթացակարգերի կատարելագործում։

Հուշագիրը ստորագրվել է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի հերթական նիստում, որն այս տարի անցկացվում է Բաքվում։