Ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետները

Լուսանկարը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ գերիներին տեսակցելու ցանկությունը Բաքուն մերժել է

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-22-ը Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին Բաքու այցելել: Այդ ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինն ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: Նրանց հետ հանդիպել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում ենՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները նախաձեռնությունն անվանել են «Խաղաղության կամուրջ»Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին ընդունել է Հիքմեթ ՀաջիևըԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ