Ադրբեջանցի երկու զինծառայողներ մահացել են՝ հայտնվելով ձնահյուսի մեջ

Ադրբջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ են մահացել ձնահոսքի պատճառով, հայտնում են այդ երկրի պաշտոնական աղբյուրները։

Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ հաղորդագրությունում նշված է, որ զինծառայողները Գադաբայի շրջանի տարածքում տեղակայված իրենց հերթապահ կետից վերադառնալիս մառախլապատ եղանակին հայտնվել էին ձնահյուսի մեջ։

Անցած օրերին հաղորդվել էր զինծառայողների անհետացման և նրանց հայտնաբերելուն ուղղված աշխատանքների մեկնարկի մասին։