Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվում ռուսական հացահատիկով բեռնված ևս հինգ երկաթուղային վագոն։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանում արտադրված հացահատիկով բեռնված շարժակազմը այսօր դուրս է եկել Բաքվի կայարանից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ Ադրբեջանի, ապա նաև Վրաստանի տարածքով Հայաստան ուղևորվող ռուսական հացահատիկի ընդհանուր ծավալը կազմում է 349 տոննա։ «Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 23 հազար տոննա ցորեն,1000 տոննա պարարտանյութ և շուրջ 68 տոննա հնդկաձավար»,- հաղորդում է գործակալությունը։