Ադրբեջանում զինծառայող է մահացել

Ադրբեջանում զինծառայող է մահացել զորամասում, հայտնել է այդ երկրի դատախազությունը:

Զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ալի Իբրահիմլիի մահվան փաստով:

Նշվում է, որ զինդատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և նշանակել անհրաժեշտ փորձաքննություններ:

Մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում: