Ադրբեջանում սոցցանցերի հասանելիության համար տարիքային սահմանափակում կսահմանվի

Ադրբեջան, արխիվ

Ադրբեջանում սոցիալական ցանցերի հասանելիության համար տարիքային սահմանափակում կսահմանվի։ Նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրաման՝ երեխաներին վնասակար բովանդակությունից և թվային միջավայրում բացասական ազդեցություններից պաշտպանելու միջոցների մասին:

Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացնում է, որ կառավարությանը հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների, գիտական հաստատությունների և կազմակերպությունների, մասնագետների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավմամբ, միջազգային փորձը հաշվի առնելով, երեք ամսվա ընթացքում մշակել և նախագահի Ալիևին ներկայացնել իրավական ակտերի նախագծեր։