Ադրբեջանում հանդիպել են թուրք և ադրբեջանցի զինվորականները

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է պաշտոնական այցով երկրում գտնվող պատվիրակությանը՝ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակային գեներալ Մեթին Թոքելի գլխավորությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ ՊՆ-ին հղումով:

Հավելյալ տեղեկատվություն Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում։