Ադրբեջանն ու Թուրքիան «Հեյդար Ալիև 2026» համատեղ զորավարժություն կանցկացնեն

Արխիվային լուսանկար

Ադրբեջանն ու Թուրքիան Կարս քաղաքում կանցկացնեն «Հեյդար Ալիև 2026» համատեղ զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ընդծելով, որ զորավարժությունն անցկացվելու է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակում։

Հաղորդագրության համաձայն՝ զորավարժության նպատակն է ծրագրավորել և իրականացնել համատեղ գործողություններ՝ ժամանակակից պատերազմի սկզբունքներին համապատասխան, ապահովել արդյունավետ փոխգործակցություն, նպաստել համապարփակ մարտական ապահովման ոլորտում փորձի փոխանակմանը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները:

Սցենարի համաձայն՝ նախատեսվում է մշակել մարտական գործողություններ և հատուկ առաջադրանքներ տարբեր պայմաններում։
Նախարարությունը նաև նշել է, որ Ադրբեջանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն արդեն մեկնել են Նախիջևանից դեպի Կարս՝ զորավարժությանը մասնակցելու համար։