Ադրբեջանն ու Ղազախստանը պատրաստվում են ռազմական հետախուզության վերաբերյալ համաձայնագիր կնքել

Զորավարժություններ՝ երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ, արխիվ

Ադրբեջանն ու Ղազախստանը պատրաստվում են փոխադարձաբար փոխանակել ռազմական հետախուզական տեղեկատվություն ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների վերաբերյալ։

Երկու երկրների լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նորմատիվ իրավական ակտերի պորտալում քննարկման է դրվել ռազմական հետախուզության ոլորտում Ղազախստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը։

Նախագծի համաձայն՝ կողմերը մտադիր են նաև համատեղ մարտական պատրաստության աշխատանքներ իրականացնել պաշտպանության նախարարությունների անձնակազմի համար։

«Վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով՝ առանց որևէ ազգային, միջազգային դատարանի կամ երրորդ կողմի դիմելու»,- ասվում է համաձայնագրի նախագծում։