Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց նա։
Վարչապետը շեշտեց՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում Ադրբեջանը, Հայաստանն իր ռազմավարությունը չպետք է փոխի, այլ՝ պետք է հեռևողականորեն աշխատեն խաղաղության պայմանագրի ուղղությամբ։
- Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը Հայաստանից պահանջում է ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համարԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը թվարկեց խաղաղության պայմանագրի տեքստի կետերից մի քանիսը