Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

Ադրբեջանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի տարածքում սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրենսդրական փաթեթը։

Դրա համաձայն սահմանվում է «թվային հասունության նվազագույն տարիք»՝16 տարեկան։ Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 16-ը չլրացած Ադրբեջանի բնակիչները զրկվում են սոցիալական ցանցերում անձնական էջեր ունենալու իրավունքից։ 16-ից 18 տարեկանների մուտքը սոցցանցեր և գրառումներ կատարելը արգելված չէ, սակայն պետք է իրականացվի,- «բացառապես ծնողների կամ խնամակալների հսկողության ներքո»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավստրիան արգելում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը