Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներ են վիրավորվել

«Ադրբեջանի Զինված ուժերի երկու զինծառայողներ մայիսի 11-ին վիրավորվել են ականի պայթյունից»,- հաղորդում է APA գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Քելբաջարի շրջանում։

«Ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներ Մուհամեդ Հուսեյնովը և Քամիլ Ղաֆլանովը տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն, նրանց վիճակը այժմ կայուն է գնահատվում»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։