Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել

Արխիվ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ վարժանքների ընթացքում ստուգվել է Սու-25 և Սու-25ՄԼ գրոհային ինքնաթիռների աշխատանքը։

«Տարբեր բարձրություններում կատարվել են բարդ աէրոբատիկ զորավարժություններ, որոշվել են հակառակորդի սիմուլյացված ցամաքային թիրախների կոորդինատները, իրականացվել օդային հետախուզական և այլ ուսումնական առաջադրանքներ»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։