Ադրբեջանի քաղբանտարկյալների նոր, աննախադեպ թիվ է հրապարակվել՝ 357

Բանտ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպանները երկրի քաղբանտարկյալների նոր թիվ են հրապարակել՝ 357։

«Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ միայն վերջին երկու ամսվա ընթացքում ճաղերի ետևում է հայտնվել 26 լրագրող, ընդդիմադիր գործիչ, ակտիվիստ:

Ադրբեջանական աղբյուրների համաձայն, քաղբանտարկյալների ներկայիս թիվն աննախադեպ է նույնիսկ բռնապետական կառավարման հարուստ պատմություն ունեցող այդ երկրի համար:

Պաշտոնական Բաքուն հերքում է քաղբանտարկյալների առկայությունը երկրում, հայտարարելով, թե տասնյակ լրագրողները, իշխանությունների քննադատները ճաղերի ետևում են հայտնվել հանցագործություններ կատարելու, այլ ոչ թե քաղաքական կամ լրագրողական գործունեության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանում ձերբակալվել է arqument.az լրատվական կայքի խմբագիրըԵվրախորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձև է ընդունելԱդրբեջանում լրագրողների դեմ ճնշումների նոր ալիք է սկսվել