Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով Թուրքիայում է:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Հասանովը մասնակցել է Թուրքիայի Պաշտպանության ազգային համալսարանի Միացյալ ռազմական ինստիտուտի «Միացյալ շտաբի կառավարում» դասընթացի, ինչպես նաև Ցամաքային զորքերի, Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային ուժերի ինստիտուտների «Շտաբի կառավարում» դասընթացների ավարտական արարողություններին:

Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Հասանովը դիպլոմներ է հանձնել դասընթացներն ավարտած ադրբեջանցի զինծառայողներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները քննարկել են համագործակցության հարցերԱնկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներըԹուրքիայի ԶՈւ պատվիրակությունը Բաքվում քննարկել է համագործակցությունը