Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստներն օգոստոսին ավելացել են 1.5 միլիարդ դոլարով և հասել պատմական առավելագույնին՝ 15.3 միլիարդ դոլարի, ասված է բանկի հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ անցած ամիս բանկը 1.5 միլիարդ դոլարի ինտերվենցիա է իրականացրել արտարժույթ գնելու համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Արդյունքում՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստներն աճել են 3.8 միլիարդ դոլարով կամ 33 տոկոսով:
Բանկն ընդգծել է, որ արտարժույթի շուկայում հետագա գործողությունները կիրականացվեն ելնելով պահանջարկից և առաջարկից: