Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմը

Բաքու, Ադրբեջան, արխիվ

Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ երկարաձգեց հատուկ կարանտինային ռեժիմը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Որոշումը պաշտոնապես ներկայացված է որպես երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հետևանքով առաջացող բարդությունները կանխելու միջոց։

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը գործում է 2020 թվականի մարտից, և այդ ժամանակվանից ի վեր փակ են երկրի ցամաքային սահմանները։

Թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 5-ին հայտարարեց համաճարակի ավարտի մասին, Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը շարունակում է գործել՝ համապատասխան սահմանափակումներով հանդերձ։ Անցած ամիսներին Ադրբեջանի առաջնորդը պնդել է, որ «վերջին տարիներին ցամաքային սահմանների փակումը փրկել է Ադրբեջանին խոշոր աղետներից»։

Ալիևը փակագծեր չէր բացել: