Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները Շուշիում են

Ադրբեջանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովն այսօր կեսօրին, Իլհամ Ալիևի ուղեկցությամբ, ժամանել է Շուշի։

Երկու նախագահների զբոսանքի տեսանյութը X-ի իր օգտահաշվում տարածել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Երկու եղբայրական ժողովուրդների ղեկավարների՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների զբոսանքը պատմական Շուշիում բարեկամության, ընդհանուր մշակութային ժառանգության և փոխվստահության ցայտուն օրինակ է։ Այն վկայում է մեր երկրների ռազմավարական գործընկերությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամության մասին», - գրել է Հաջիևը։

Բերդիմուխամեդովը Ադրբեջան է ժամանել պետական այցով։

Թուրքմենական պատվիրակությանը տեղափոխող օդանավն այսօր առավոտյան վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։