Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Լևենթ Էրգյունի գլխավորած պատվիրակությանը:
Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցությունը «հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա», և ընդգծել ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների կարևորությունը:
Նրանք քննարկել են համագործակցության հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: