Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Բիշքեկում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին, հայտնում է ադրբեջանական APA-ն։ Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։