Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում վերսկսել է իր գործունեությունը

Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում կիրակի օրը վերսկսել է իր գործունեությունը։

«Սկզբնական փուլում դեսպանությունը կգործի սահմանափակ թվով դիվանագիտական և վարչական աշխատակիցներով, ներառյալ դեսպանը։ Դեսպանության աշխատանքի վերսկսումը Իրանում ռազմական գործողությունների դադարից և երկշաբաթյա հրադադարի հայտարարումից կարճ ժամանակ անց վկայում է, որ Ադրբեջանը մեծ կարևորություն է տալիս հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ Մեր երկիրը ևս մեկ անգամ վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված նախաձեռնությունների», - նշված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ

Նշվում է, որ դեսպանության գործունեությունը կվերականգնվի փուլային եղանակով՝ հաշվի առնելով անվտանգության և կազմակերպչական հարցերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը Իրանից տարհանում է իր դիվանագիտական առաքելությունների անձնակազմին