Ադրբեջանական բանակը մարտավարական զորավարժություններ է անցկացնում

Արխիվային լուսանկար

Ադրբեջանական բանակը մարտավարական զորավարժություններ է անցկացնում, հայտնում է ադրբեջանական APA-ն:

«Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ՝ ադրբեջանական բանակի անձնակազմի մարտական պատրաստվածությունն օրեցօր կատարելագործվում են»,- գրում է APA-ն։

Նշվում է, որ ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն անցկացվող մարտավարական վարժանքների հիմնական նպատակն է կատարելագործել հրամանատարների հմտությունները: