Քելբաջարում ադրբեջանցի զինվոր է մահացել։ Երկրի զինվորական դատախազության փոխանցմամբ, շարքային Ջամալ Հուսեյնովը մահացել է հրազենային կրակոցի հետևանքով։
Նշվում է, որ դեպքի առթիվ Քելբաջարի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, կատարվել են քննչական այլ գործողություններ, հետաքննությունը շարունակվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական բանակն անցած տարի առնվազն 260 զինծառայող է կորցրել․ Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտ