«Միասնության ուժը - 2026» խորագրով զորավարժություններ կանցկացվեն Ադրբեջանում՝ Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Երեք փուլից բաղկացած զորավարժությունները կազմակերպվելու են Ղարաբաղում Ադրբեջանի բանակի «Ղըզըլղայա» ուսումնական կենտրոնի, Նախիջևանում «Ղարաբաղլար» ուսումնական կենտրոնի, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածի «Բյոյուք Զիրյա» ուսումնական շրջանի տարածքներում, փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:
Զորավարժությունների նպատակը, որոնք կանցկացվեն անձնակազմի, մարտական տեխնիկայի, ռազմածովային և ավիացիոն միջոցների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ, համատեղ գործողությունների անցկացմանը պատրաստության բարձրացումն է, զորքերի համակարգման ուժեղացումը, ստորաբաժանումների մարտական կարողությունների կատարելագործումը, ասված է հաղորդագրությունում:
Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը և ավիացիոն միջոցները: