Ուկրաինան և Ռուսաստանը Աբու Դաբիում սկսել են ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունների երկրորդ օրը՝ քննարկելու պատերազմի ավարտի ուղիները, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։
«Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ օրը սկսվել է, - նշել է Ումերովը՝ հավելելով, - Մենք աշխատում ենք նույն ձևաչափերով, ինչ երեկ՝ եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք»։
Բանակցությունների նախորդ փուլը Աբու Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։
Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ էլ ռուսական պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում կրկին ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։