Աբու Դաբիում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվեց

Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվել է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր բանակցողի խոսնակը:

«Այս պահի դրությամբ բանակցություններն ավարտվել են», - լրագրողներին ասել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակ՝ հավելելով, որ «նախատեսվում է», որ բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի օրը։

Բանակցությունների նախորդ փուլը Աբու Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։

Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ էլ ռուսական պատվիրակությունը գլխավորել է Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում կրկին ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը՝ Աբու ԴաբիումՌուսաստանը կշարունակի պատերազմել Ուկրաինայում, մինչև Կիևը «որոշումներ» չկայացնի. ԿրեմլԿիևը հայտարարում է, որ խաղաղության բանակցությունների վերջին փուլը կկենտրոնանա ռազմական հարցերի վրաՌուսական հրետակոծությունից հետո Զապորոժիեում և Սինելնիկովեում կան զոհերՌյուտե. Պատերազմը դադարեցնելու համար դժվար որոշումներ պետք է կայացվենՄակրոնը պատրաստվում է շփումներ սկսել Պուտինի հետ