Աբխազիայում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել սահմանի ապօրինի հատման համար

Մասամբ ճանաչված Աբխազիայի Գալիի շրջանում ձերբակալվել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ, նրանց մեղադրանք է առաջադրվել սահմանի անօրինական հատման հոդվածով, այս մասին հայտնում է հանրապետության անվտանգության ծառայությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ չորս անձ է ձերբակալվել՝ Թուրքիայի երկու քաղաքացիներ, որոնք հետախուզման մեջ են սպանության գործերով, և Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնք «փորձել են թաքնվել Աբխազիայում՝ Վրաստանում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»։

Ո՛չ Թուրքիայի ու Արդբեջանի իշխանությունները, ո՛չ պաշտոնական Թբիլիսին դեռևս չեն արձագանքել Աբխազիայում տեղի ունեցած այդ ձերբակալություններին: