Ազգային ժողովում կքննարկվի Ոստիկանության բարեփոխումների ընթացքը

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը վաղը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` «Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բարեփոխումների ընթացքը» թեմայով: Այդ մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից: