Լիբիական Միսրաթա քաղաքում ծանր մարտերը շարունակվում են

Լիբիայի Միսրաթա քաղաքում շարունակվում են ծանր մարտերը, չնայած Մուամար Քադաֆիին հավատարիմ բանակային ստորաբաժանումները դուրս են եկել քաղաքից:

Միեւնույն ժամանակ, Իտալիան հայտարարել է, թե իր ռազմաօդային ուժերը կմիանան ֆրանսիական ու բրիտանական օդուժին` Լիբիայում իրականացվող գործողություններին մասնակցելու համար: