Վաղը Հայաստան կայցելի Վրաստանի արտգործնախարարը

Երեքշաբթի օրը աշխատանքային այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Գրիգոլ Վաշաձեն քննարկելու են երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: