Արքայական հարսանիքը Բրիտանիայում կնշեն 5,500 փողոցային տոնախմբություններով

Մեծ Բրիտանիա -- Արքայազն Վիլյամը եւ նրա հարսնացու Քեյթ Միդըլթոնը Սեյնթ Ջեյմս պալատում, 16-ը նոյեմբերի, 2010թ.

Մեծ Բրիտանիայի իշխանությունները տեղեկացրել են, որ արքայազն Վիլյամի եւ նրա հարսնացու Քեյթ Միդըլթոնի հարսանիքը նշելու համար երկրով մեկ ծրագրվում են ավելի քան 5,500 փողոցային տոնախմբություններ:

Արքայական հարսանեկան արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին: