Ճապոնիայի իշխանությունները կասկածում են աղետված ԱԷԿ-ի առաջին ռեակտորի ամրությանը

«Ֆուկուշիմա» ատոմակայանի վթարի ենթարկված ռեակտորներից մեկը

Ճապոնիայի կառավարական փորձագետները կարծում են, որ ռեակտորի հովացման նպատակով պոմպերով դրսից մղվող ջուրը կարող է նվազեցնել վթարի ենթարկված «Ֆուկուշիմա» ատոմակայանի առաջին ռեակտորի արտաքին պաշտպանիչ պատերի սեյսմակայունությունը:

Տիկիոյի էլեկտրական ընկերությունը` ԱԷԿ-ի օպերատորը, չի կիսում փորձագետների այս տեսակետը եւ պատրաստվում է մինչեւ հուլիսի կեսերը ավելացնել ներս մղվող ջրի ծավալը:

Մարտի 11-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի եւ ավերիչ ցունամիի պատճառով վթարի ենթարկված ատոմակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: