Գյուղացիները թերահավատ են վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նկատմամբ

Շիրակի մարզի գյուղացիները բողոքում են գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույքներից, որի արդյունքում հողը անմշակ է մնում, իսկ գյուղացին բռնում է արտագնա աշխատանքի ճամփան:

Կառավարությունը երկու տարի առաջ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագիր իրականացրեց Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների սահմանամերձ գյուղերի համար, սակայն շատ քչերը օգտվեցին դրանից:

Կառավարությունը այս տարի եւս վարկերի սուբսիդավորման նախաձեռնությամբ է հանդես եկել, բայց արդեն համայնքապետերն են ահազանգում, որ գյուղացին գրավադրման համար պահանջվող գույքն ու տեխնիկան չունի: Իսկ տոկոսադրույքների սուբսիդավորում ստանալու համար անհրաժեշտ գործընթացը առավել եւս անհարմար է թվում գյուղացիներին:

Your browser doesn’t support HTML5

Գյուղացիները թերահավատ են վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նկատմամբ