Գեյթսը ընթացիկ տարին բեկումնային է համարում Աֆղանստանի պատերազմի համար

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ընթացիկ տարին բեկումնային է համարում Աֆղանստանի պատերազմի համար:

Նա հայտարարել է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին հաջողվել է երկրի հարավային շրջաններից դուրս մղել թալիբներին:

Միացյալ Նահանգները մտադիր է հուլիսին սկսել Աֆղանստանից իր զորքի դուրսբերումը: Այնտեղ այժմ տեղակայված է շուրջ 100-հազարանոց զորախումբ: