Երեկ կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հեռախոսազրույցը

Երեկ կայացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ընթացիկ տնտեսական վիճակին վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր»: