Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա` ապրիլի 22-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: