Կուբայի կոմկուսի ղեկավարությունը ստանձնեց Ռաուլ Կաստրոն

Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկրի կոմկուսի 46-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ չի ընդգրկվել կենտկոմի կազմում:

Առողջական խնդիրներ ունեցող 84-ամյա Կաստրոն կարճատեւ մասնակցություն է ունեցել Հավանայում ընթացքող կոմկուսի համագումարին եւ արժանացել պատվիրակների երկարատեւ եւ բուռն ծափահարություններին:

Կուբայի կոմկուսի առաջին քարտուղար է նշանակվել Ֆիդել Կաստրոյի եղբայրը` 81-ամյա Ռաուլ Կաստրոն: