«Եգիպտոսում ցույցերը ցրելիս անհամաչափ ուժ է կիրառվել»

Եգիպտոսի անվտանգության ուժերը հակակառավարական ցույցերը ցրելու ընթացքում անհամաչափ ուժ են կիրառել: Նման եզրակացության է եկել Եգիպտոսում նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությանը հանգեցրած իրադարձությունները ուսումնասիրող պետական հանձնաժողովը:

Հրապարակված առաջին փաստաթղթում հանձնաժողովը նշում է, որ երկրում զանգվածային բախումների հետեւանքով սպանվել է 844 ցուցարար եւ 26 ոստիկան: