Քադաֆիի ուժերը հրետակոծում են Աջդաբյան

Լիբիայի ղեկավար գնդապետ Մուամար Քադաֆիին հավատարիմ ստորաբաժանումները հրետակոծել են Աջդաբյա ավանը, որը համարվում է զինված ընդդիմության կենտրոնակայաններից մեկը։

Այդ ավանի շուրջ մի քանի շաբաթ մարտեր են շարունակվում։ Ըստ քաղաքի հիվանդանոցի պաշտոնյաների, երեկվա հրետակոծության հետեւանքով զոհվել է 8 եւ վիրավորվել է 27 մարդ։

Քադաֆիի ուժերը նաեւ հրթիռակոծում եւ հրետակոծում են պաշարված Միսրաթա ավանը։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Քադաֆիի ուժերին մեղադրում է միջազգային համաձայնագրերով արգելված կլաստերային ռումբեր կիրառելու համար։