Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը հետաձգվել է

Your browser doesn’t support HTML5

Ստեփանակերտի օդանավակայանը, ինչպես նախօրոք հայտարարվել էր, մայիսի 9-ին չի շահագործվի: ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ խնդիրը քաղաքական չէ, այլ` կազմակերպչական: Օդանավակայանի շահագործման կոնկրետ ժամկետներ չեն նշվում: