Վերաբաշխում կատարելով այս տարվա պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը այսօր Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրեց 177 միլիոն 084 հազար 100 դրամ (մոտ 480 հազար դոլար)` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաեւ դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռք բերման, ուսուցիչների վերապատրաստման համար։
Նախարարությանը տրամադրվեց եւս 386 հազար 100 դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան եւ աթոռ ձեռք բերելու նպատակով։
Շախմատի դասավանդումը նպատակ ունի նպաստել կրտսեր դպրոցականների մտավոր կարողության զարգացմանը։
Ռուբեն Մելոյան